Նիկոլի խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին. Հակոբ Հակոբյան
Հայ ժողովուրդը իր որդիների մաշկի վրա զգաց, թե որքան անտրամաբանական և կործանարար էր այն թեզը, թե՝ «Արցախը տանք, փրկենք Հայաստանը»: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը և հավելել, որ նմանատիպ թեզեր առաջ քաշող իշխանությունը պետք է հեռացվի:
«Հայ ժողովուրդը իր որդիների մաշկի վրա զգաց, թե որքան անտրամաբանական և կործանարար էր այն թեզը, թե՝ «Արցախը տանք, փրկենք Հայաստանը»:
Հիմա շրջանառվում է մեկ այլ կործանարար թեզ, թե՝ «ներկայում ոչ միայն Արցախի ճակատագիրն է վտանգված, այլև՝ Հայաստանի, և այս առումով ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ Հայաստանը զբաղվի իր խնդիրներով, Արցախը՝ իր»։
Ուստի, Նիկոլի խաղաղության այս ճանապարհը բովանդակային առումով կեղծ է, չի համապատասխանում Հայաստանի և Արցախի ժողովուրդների կամքին, գիտակցությանը և պատմական հիշողությանը, հետևաբար նման իրավասություն և վստահություն չունեցող վարչապետին և իր վարչախմբին պետք է հեռացվի»,-գրել է նա: