Ռուսաստանը ցանկանում է Թուրքիայում նոր ատոմակայան կառուցել
Ռուսական Rosatom ընկերությունը բանակցություններ է սկսել թուրքական կողմի հետ Թուրքիայի սեւծովյան տարածաշրջանում նոր ատոմակայանի կառուցման շուրջ։ Այս մասին հայտարարել է պետական կորպորացիայի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Մենք բանակցություններ ենք սկսել մեր թուրք գործարար գործընկերների հետ,– ասել է նա։
Rosatom-ի ղեկավարը հավելել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանն առաջարկել է ռուսական ընկերությանը ներգրավել Սինոպ քաղաքի մերձակայքում գտնվող Սև ծովի ափին ատոմակայանի կառուցմանը։