Նախաքննությունն ավարտվել է. ի՞նչ է սպասվում Հովիկ Աբրահամյանի եղբորը․ «Ժողովուրդ» ԱԱԾ տնօրենի հրաժարականն են ուզում. «Հրապարակ»Բաքուն այս անգամ ադրբեջանական բնակավայր է ներկայացրել Վեդի քաղաքըԱԱԾ-ից մինչև ՊՆ. Շաքիի դեպքից հետո Փաշինյանը պատասխաններ է պահանջում. «Ժողովուրդ»Ովքեր են նոր խորհրդարանի աքացի տվողները. «Հրապարակ»Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Հասարակություն

Օրենքի խախտում արձանագրելը կարող է ընդամենն առիթ լինել ստուգելու, թե արդյոք դատավորի կայացրած որոշման մեջ առկա է վերը նշված տարրական խախտումը, և ոչ ավելին. Հովհաննիսյան

Դատավորին իր կայացրած դատական ակտերի պատճառով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա տարրական կերպով խախտած լինի նյութական կամ դատավարական իրավունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավաբանական գիտությունների դոկտոր Գոռ Հովհաննիսյանը։

«Դատավորին իր կայացրած դատական ակտերի պատճառով պատասխանատվության ենթարկելու համար անհրաժեշտ է, որ նա ՏԱՐՐԱԿԱՆ ԿԵՐՊՈՎ խախտած լինի նյութական կամ դատավարական իրավունքը։ Դա կարող է տեղի ունենալ ինչպես գործի փաստական հանգամանքներն աղավաղելու, այնպես էլ իրավանորմերը սխալ կիրառելու միջոցով, ընդ որում ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի առնչությամբ։

Պատասխանատվության նախապայմանն այն է, որ դատավորը ծանրակշիռ կերպով գիտակցաբար հեռացած լինի օրենքից ու իրավունքից, այսինքն՝ օբյեկտիվորեն խախտած լինի գործող նորմերը և կայացրած լինի այնպիսի որոշում, որն օբյեկտիվորեն հակասում է գործող իրավունքին։ Սխալ իրավակիրառումը կարող է դառնալ դատավորի պատասխանատվության հիմք, եթե դատավորի որոշումը ԲԱՑԱՐՁԱԿԱՊԵՍ ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ է։ Ընդունելի է դատավորի այն որոշումը, որի օգտին դեռ կարելի է իրավական առումով ՔՆՆԱՐԿՄԱՆ ԱՐԺԱՆԻ ՓԱՍՏԱՐԿՆԵՐ բերել։ Այդ պատճառով անգամ վերադաս դատական ատյանների որոշումներից շեղումը դեռ դատավորին պատասխանատվության ենթարկելու հիմք չէ։ Դատավորն օգտվում է անկախության երաշխիքից ՆԱԵՎ ԸՆԴԴԵՄ ԴԱՏԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ, այնպես որ նա իրավունք ունի շեղվելու վերադաս դատարանների դիրքորոշումներից, առաջ քաշելու իր սեփական դիրքորոշումը և փոխելու մինչ այդ գործող դատական պրակտիկան կամ հրաժարվելու դրանից։ Դա բառացիորեն ամրագրված է ՀՀ Դատական օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ մասում։

Դատավորի պատասխանատվության համար անհրաժեշտ է արդարադատության դեմ ուղղված ՏԱՐՐԱԿԱՆ խախտում, որն առկա է միայն այն դեպքում, երբ դատավորը գիտակցաբար ու լրջագույն կերպով խախտում է գործող օրենքը և որոշում ընդունելիս ղեկավարվում է այնպիսի մասշտաբներով, որոնք ՕՐԵՆՔՈՒՄ ՈՉ ՄԻ ԿԵՐՊ ԱՐՏԱՀԱՅՏՎԱԾ ՉԵՆ։ Ասվածի հետևանքն այն է, որ գործող նորմերի խախտումը միայն այն ժամանակ կարող է հիմք ծառայել դատավորի պատասխանատվության համար, երբ դատավորի վարքը միաժամանակ կարելի է գնահատել իբրև ոտնձգություն իրավունքի հիմնարար սկզբունքների և ամբողջ իրավակարգի դեմ։ Եվ հակառակը, դատավորը չի կարող պատասխանատվության ենթարկվել, երբ նա թեև դիտավորյալ խախտել է օրենքի նորմերը, բայց որոշում ընդունելիս ղեկավարվել է կոնկրետ գործով ձևական կամ նյութական արդարություն ապահովելու ձգտմամբ, և նրա նպատակները չեն կարող գնահատվել իբրև կամայական ու իրավունքի անտեսում։

Ասվածը նշանակում է, որ օրենքի խախտում արձանագրելը կարող է ընդամենն առիթ լինել ստուգելու, թե արդյոք դատավորի կայացրած որոշման մեջ առկա է վերը նշված ՏԱՐՐԱԿԱՆ խախտումը, և ոչ ավելին։ Այդպիսի առիթ կարող են լինել ցանկացած վերադաս դատարանի, Սահմանադրական դատարանի կամ Եվր․ դատարանի կողմից արձանագրված խախտումները։ Ուստի դրանց հիման վրա դատավորի դեմ վարույթ հարուցելը միջամտություն չէ նրա անկախության նկատմամբ, եթե ողջամիտ կասկածներ կան նրա կողմից վերը նշված հատկանիշներով խախտում թույլ տալու վերաբերյալ։ Դատավորի անկախությունը կխախտվի, եթե նա հարուցված վարույթի արդյուքում ենթարկվի պատասխանատվության զուտ այն պատճառով, որ գործող օրենքը կիրառել է այլ մեկնաբանությամբ, քան վերադաս դատարանները»,- գրել է Հովհաննիսյանը։