61 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ Դավիթ Քեոսայանը
61 տարեկան հասակում մահացել է ռեժիսոր, սցենարիստ Դավիթ Քեոսայանը: Այս մասին տելեգրամի իր էջում հայտնել է Ռուսական RT հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը:
Դավիթ Քեոսյանը հեռուստահաղորդավար Տիգրան Քեոսայանի ավագ եղբայն է:
««Ջանա, չի կարելի յուրացնել քամին»,–ասել է մեր եղբայրը, մեր ընկերը, մեր սիրելի Դավիթը՝ Տիգրանի ավագ եղբայրը, միակ հարազատ եղբայրը։ Այսօր նա չկա։ Աղոթեք, ովքեր հավատում են»,-գրել է Մարգարիտա Սիմոնյանը։