ԱՄՆ-ն նախազգուշացրել է Իրանին
ԱՄՆ-ը պատրաստ է խստացնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին վտանգավոր զենքի մատակարարումը կանխելու համար, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի հաղորդագրության մեջ։
ԱՄՆ դիվանագիտական առաքելությունը նշել է, որ ԱՄՆ-ն ունի բազմաթիվ ապացույցներ, որ Ռուսաստանը ուկրաինական պատերազմի ժամանակ օգտագործում է իրանական արտադրության անօդաչու թռչող սարքեր, և շուտով Թեհրանը կարող է նրան էլ ավելի շատ նման անօդաչու սարքեր մատակարարել։
«Մենք վճռական ենք աշխատել դաշնակիցների և գործընկերների հետ՝ կանխելու համար վտանգավոր զենքի փոխանցումը Ռուսաստան։ Մենք չենք վարանի կիրառել մեր պատժամիջոցները և այլ համապատասխան գործիքները բոլոր նրանց նկատմամբ, ովքեր ներգրավված են այդ փոխանցումներում», - ասել է Պետդեպարտամենտը: