Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները շարունակվում են
Շարունակվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ուժերի համատեղ զորավարժությունները՝ «Կովկասյան արծիվ - 2022» անվան տակ։
Վրաստանի ՊՆ-ի փոխանցմամբ՝ Վազիանի բազայում անցկացվող օրինակելի զորավարժություններին հետեւել է Վրաստանի պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Գիորգի Մատիաշվիլին։
Հատուկ ջոկատայինները ցուցադրել են իրենց հմտությունները՝ կատարելով տարբեր մարտական առաջադրանքներ՝ օդային աջակցություն, պարաշյուտով ցատկ, զրահափոխադրիչի հարձակում, շինարարական պաշարում։ Զինծառայողները պարաշյուտով թռիչքներ են կատարել Ան-2 ինքնաթիռից։
Նախարարությունը նշել է, որ «Կովկասյան արծիվ 2022» զորավարժությունների նպատակն է խորացնել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հատուկ նշանակության ստորաբաժանումների միջև վարժանքները։