Պուտինը հնարավոր է խախտել է պատժամիջոցների ռեժիմը. նա 20 շիշ օղի էր նվիրել Բեռլուսկոնիին ծննդյան օրվա առթիվ
Ռուսաստանի նախագահը հնարավոր է խախտել է ԵՄ պատժամիջոցները՝ Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին ծննդյան օրվա համար օղի նվիրելով։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովը, գրում է DPA-ն։
Ռուսաստանի ղեկավարն Իտալիայի նախկին ղեկավարին 86-ամյակի առթիվ 20 շիշ օղի է նվիրել։ Սիլվիո Բեռլուսկոնին ասել է, որ ինչ-որ չափով վերականգնել է հարաբերությունները Վլադիմիր Պուտինի հետ, ուստի Մոսկվայից իրեն նվեր և շատ բարի նամակ են ուղարկել։
Եվրահանձնաժողովը հետաքրքրված է դրանով։ 2022 թվականի ապրիլին Եվրամիությունն արգելեց Ռուսաստանից ալկոհոլային խմիչքների, այդ թվում՝ օղու ներկրումը։ Սակայն օրենքը նվերների համար բացառություններ չի նախատեսում։ Իտալիայի իշխանությունները կպարզեն՝ արդյոք Կրեմլի նվերը պատժամիջոցների ռեժիմի խախտում էր։