Հայաստանը հայտ է ներկայացրել գնելու իրանական անօդաչու թռչող սարքեր. իրանցի գեներալ
Արդեն 22 երկիր պաշտոնական հայտ է ներկայացրել իրանական արտադրության ռազմական անօդաչու թռչող սարքեր գնելու համար։ Այս մասին, ինչպես տեղեկացնում են իրանական աղբյուրները, նշել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավին։
«Այժմ իրանական անօդաչու թռչող սարքերի գնման թեկնածու երկրներն են Հայաստանը, Տաջիկստանը, Սերբիան, Ալժիրը, Վենեսուելան և այլ երկրներ»,- ընդգծել է գեներալ Սաֆավին։