ԱԺ պատգամավորները մասնակցել են հրաձգության դասընթացին. Հակոբ Արշակյանը լուսանկարներ է հրապարակել
ԱԺ պատգամավորների և աշխատակիցների հետ մասնակցեցինք հրաձգության դասընթացին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը:
«Պաշտպանության նախարարության կողմից կազմակերպվող հրաձգության դասընթացներին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել shooting.mil.am կայքում»,- գրել է նա՝ հրապարակած լուսանկարներին կից։
Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտարարություն էր տարածել` մարտական հրաձգության դասընթացներ կազմակերպելու մասին։ Դասընթացներին կարող են մասնակցել զինվորական ծառայություն չանցած քաղաքացիները, այն անվճար է։
Դասընթացները ներառելու են հրաձգության տեսական, ինչպես նաև գործնական պարապմունքներ՝ մարտական զենքով։


