Պետք է համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացողները համապատասխանում են մեր ակնկալիքներին․ Փաշինյանը՝ ՆԳՆ-ում աշխատավարձը կրկնապատկելու մասին
«Ներքին գործերի նախարարության ձևավորման հարցում արդեն լիարժեք ձևակերպված ծրագիր ունենք, պիտի անցնենք դրա իրականացմանը»: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա կարևորեց ոստիկանության ու ԱԱԾ-ի դերը։
«Առաջնահերթություն ենք համարում, մասնավորապես, ոստիկանության, ԱԱԾ-ի, Փրկարար ծառայության, Պետական պահպանության ծառայության նոր ստանդարտների հաստատումը»,- ասաց նա՝ հավելելով, որ նոր ստանդարտներ ասելով՝ նկատի ունի նաև աշխատավարձ բարձրացումը։
«Ըստ էության, արդեն բյուջետավորման խնդիրը լուծվել է, բոլոր ծառայություններում, որոնց գործունեությունը կապված է անվտանգության հետ, մենք պետք է առաջիկա տարիներին կարողանանք արձանագրել աշխատավարձի կրկնապատկում: Դա տեղի է ունենալու ատեստավորման գորընթացի միջոցով, որպեսզի մենք հընթացս համոզված լինենք, որ բարձր աշխատավարձ ստացողները համապատասխանում են մեր ակնկալիքներին»,- ասաց Փաշինյանը։