Ալիևն ու Էրդողանը բացել են Արցախի օկուպացված Կովսականի օդանավակայանը
Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները կտրել են ժապավենը՝ ի պատիվ օկուպացված Կովսականի միջազգային օդանավակայանի բացման։
Այս մասին հայտնել են ադրբեջանական աղբյուրները
«Պետությունների ղեկավարները ծանոթացել են օդանավակայանում ստեղծված պայմաններին։ «Ադրբեջանական ավիաուղիներ» ՓԲԸ նախագահ Ջահանգիր Ասկերովը պետությունների ղեկավարներին տեղեկացրել է կատարված աշխատանքների մասին»,- գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։