Մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է. ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ
Ամերիկայի Միացյալ Նահանգների վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության խաղաղ կարգավորումն է, ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը` պատասխանելով այն հարցին, թե արդյոք ԵՄ առաքելությունից դիտորդների տեղակայումը հայ-ադրբեջանական սահմանին կարող է նպաստել տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմանը.
«Մենք հուսով ենք, որ այդպես է: Սա հենց այն է, ինչ շարունակում են պնդել պետքարտուղարը, դեսպան Ռիկերը և այլք՝ այս հարցը քննարկելիս։ Ես չեմ ուզում առաջ ընկնել գործընթացից, բայց, իհարկե, մեր վերջնական նպատակը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորումն է»,- ասել է Վեդանտ Պատելը: