Պուտինն էներգետիկան և սովը որպես զենք է օգտագործում. Շոլց
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էներգետիկան և սովը որպես զենք է օգտագործում, սակայն դա նրան չի օգնի հաղթելու, ելույթի ժամանակ ասել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը, գրում է Reuters-ը։
Միաժամանակ Օլաֆ Շոլցն ընդգծել է, որ Ռուսաստանի առաջնորդը չի կարող խախտել Արևմուտքի միասնությունը և չի կարողանալու իր նպատակներին հասնել։
«Մենք անպատասխան չենք թողնի Մոսկվայի վերջին էսկալացիան։ Այս մարտավարությունը չի օգնի Ռուսաստանին հաղթել պատերազմում. Դա միայն կամրապնդի Ուկրաինայի և նրա գործընկերների միասնությունն ու վճռականությունը»,- ասել է նա Գերմանիայի խորհրդարանում։