Արթուր Ասատրյանը դարձել է Եվրասիական գործարար ակումբի ղեկավար
Արթուր Ասատրյանը (Դոն Պիպոն) դարձել է Եվրասիական գործարար ակումբի ղեկավար։ Նշենք, որ այս ակումբը հանդիսանում է եզակի հարթակ, որի նպատակն է խթանել միջազգային տնտեսական եւ սոցիալ-հումանիտար համագործակցությունը հանրային դիվանագիտության միջոցով։
Ակումբը բացվել է նախօրեին, Մոսկվայում՝ Սմիրնովի հնամենի առանձնատանը։
Ակումբի բացման արարողությանը մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի եւ մակրոտնտեսության կոլգիայի անդամ Սերգեյ Գլազևը։