Արմեն Գրիգորյանը բրիտանացի գեներալի հետ քննարկել է անվտանգության ոլորտում համագործակցությունը
Հոկտեմբերի 20-ին հանդիպել եմ Արևելյան Եվրոպայում բրիտանական պաշտպանական բաժանմունքի ղեկավար, ավիացիայի կոմանդոր (գեներալ) Փիթ Քրաքֆորդի ղեկավարած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Նորին Մեծություն Թագուհու դեսպան պարոն Ջոն Գալագերը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա նաեւ հավելել է. «Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ վստահություն եմ հայտնել, որ երկկողմ համագործակցության համար առկա են լայն հնարավորություններ:
Անդրադարձել ենք տարածաշրջանային անվտանգային իրավիճակին, ինչի շրջանակներում ներկայացրել եմ սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զորքերի կողմից սանձազերծված ագրեսիան և դրա հետևանքները: Ընդգծել եմ Հայաստանի նպատակադրվածությունը տարածաշրջանում հասնելու կայուն անվտանգային միջավայրի ձևավորմանը:
Քննարկել ենք անվտանգության ոլորտում համագործակցության հեռանկարները և ուղիները»: