ՄԱԿ-ը մտահոգություն է հայտնել Բելգորոդի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի հարվածների կապակցությամբ
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ռավինա Շամդասանին հայտարարել է, որ ձմռան սկզբի ֆոնին Ուկրաինայի զինված ուժերի հարձակումները Բելգորոդի շրջանում՝ էներգետիկ ենթակառուցվածքների վրա, անհանգստություն են առաջացնում։ Այս մասին նա հայտարարել է РИА Новости-ին տված հարցազրույցում։
«Ձմռանն ընդառաջ էլեկտրակայանների և էլեկտրահաղորդման գծերի վնասումը մտահոգություն է առաջացնում խաղաղ բնակչության, հատկապես խոցելի բնակչության պաշտպանության վերաբերյալ»,- հայտարարել է խոսնակը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին Բելգորոդը և Բելգորոդի շրջանը ենթարկվել են Ուկրաինայի ինտենսիվ գնդակոծության։ Հաղորդվել է, որ ուկրաինական հրթիռներից ոչ մեկը գետնին չի հասել ՀՕՊ համակարգի աշխատանքի շնորհիվ։ Բելգորոդի քաղաքապետ Անտոն Իվանովը խոսել է քաղաքի 15 փողոցներում հայտնաբերված հրթիռների բեկորների մասին։