Ֆիդան․ Թուրքիան Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկ է ուղարկել Սև ծովի իրավիճակի վերաբերյալՍա պատասխան է «Վագա ֆարմի»` Երևանի քաղաքապետարանի կողմից պետությանն առանձնապես խոշոր չափերով հասցված վնասի դեմ պայքարին. ընկերության պատասխանըՀաագայում հակամիգրացիոն ակցիայի ժամանակ անկարգություններ են բռնկվել. ոստիկանությունը ցրել է ցուցարարներինՄարտական ոչ-ոքի Ավանում. ԲԿՄԱ-ն և Սարդարապատը ավելացված ժամանակում փոխանակվեցին գոլերովՍեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՎաղ, թե ուշ Արցախի էթնիկ զտման ու ցեղասպանության մեղավորները պատասխանատվության են ենթարկվելուՏարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումից մինչև անվտանգություն. քննարկում՝ ԱԳՆ-ումՄարատ Կամբոլովն ընտրվել է Հարավային Օսիայի նախագահՏիրադավ հոգևորականը խաղում է կազինոյում․ «Հրապարակ»Թրամփն ընդունում է, որ Իրանի հետ պատերազմը բացասաբար է ազդել հանրապետականների վարկանիշի վրա․ WPԻրանը կարող է 2028 թվականի մայիսին նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցկացնել միաժամանակՈրպես անհայտ որոնվող 59-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերվել է Հրազդանի կիրճում«Իրանը կարող է դրական դեր խաղալ ՀՀ-Թուրքիա գործընթացում»․ ՇիրղոլամիՌուսաստանի հետ մեր հարաբերությունները անխուսափելիորեն փոխվելու են․ ՓաշինյանՊՆ նախարարի տեղակալը հետևել է N զորամասում միջոցառումների անցկացմանըԱրայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններիցՀաագայում ծայրահեղ աջերի ցույցի ժամանակ անկարգություններ են եղելՀայաստանի տղամարդկանց հավաքականը առավելության է հասել Արգենտինայի հավաքականի նկատմամբԻՀՊԿ-ում հայտարարել են ԱՄՆ-ի դեմ պատերազմը շարունակելու պատրաստակամության մասինԻրանը Կատարի միջոցով ԱՄՆ-ին է փոխանցել պատերազմը դադարեցնելու պայմանները․սպասում է Թրամփի արձագանքինԻնտերպոլն ԱԲ-ի օգնությամբ նույնականացրել է ահաբեկչության մեջ կասկածվող 126 անձիԱրամ Հովհաննիսյանը քննարկել է ՌՈ աշխատանքների արդյունավետության և կարգապահության հարցերըԱրագածոտնում վեճի ժամանակ «BMW»-ի վարորդը կտրող ծակող առարկայով հարվածել է «Tesla»-ի վարորդի եղբորըNYT․ Թրամփը մտադիր է Սի Ծինփինի միջոցով պայմանավորվել Կիմ Չեն Ընի հետ հանդիպման մասինՀայաստանի Բարձրագույն խմբի 8-րդ տուրում «Ալաշկերտ»-«Փյունիկ» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքիԻրանի և Պակիստանի արտգործնախարարները քննարկել են էներգակիրների մատակարարումներն ու նավագնացության անվտանգությունըԼավրովի և Ռուբիոյի հանդիպումը Նյու Յորքում թույլ կտա քննարկել Ուկրաինայի հարցը. ՌյաբկովՍիրիայի Դեյր էզ Զորում զինապահեստի պայթյունից զոհվել է ՊՆ 11 ծառայողՓրկարարներն օգնության են հասել ձեռքը վնասած քաղաքացուն և մոտեցրել շտապօգնության մեքենայինՀայտնի է, թե ինչ են քնարկելու Դոնալդ Թրամփը և Սի Ծինփինը հանդիպման ժամանակՀորդառատ անձրևը հեղեղել է Հռոմի փողոցները48-ամյա տղամարդու մեքենայում հայտնաբերվել են մոտ 33 գրամ մեթամֆետամին և 9,7 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոցներԱվազով բարձված բեռնատարը Ռանչպարի կամրջի վրա ասֆալտի փլուզման հետևանքով կողաշրջվել էԻլյա Յաշինը չեղարկում է Երևան կատարելիք այցը՝ «ֆիզիկական սպառնալիքի» պատճառովԱմենահարմար պահին Ադրբեջանը գնալու է ագրեսիայի․ Նժդեհ Իսկանդարյան
Ավտոբուսային երթուղիների փոփոխություն՝ սեպտեմբերի 21-ին
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմամշակութային արգելոցները կաշխատեն հատուկ գրաֆիկովՓոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Վանաձորում, Ալավերդիում և ՀրազդանումԱրցախի հայաթափումը չի կարող ջնջել Արցախի դարավոր հայկական պատմությունը. «Ուժեղ Հայաստան»Ջերմուկում հայտնաբերվել է կեղծ օղու 24 շիշ և 1738 տուփ ծխախոտ․ 31-ամյա տղամարդը ձերբակալվել էՀրազդան գետում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԱնբարոյական մոտեցում է, եթե ՊՆ նախարարը գտնում է, որ բանակի ողբերգական դեպքերում իր մեղքը չկա. Տիրան ԽաչատրյանՄենք, Արցախի կորստից, դրանից ստեղծված հետևանքներից եթե դասեր չքաղենք, մի դժբախտ ու դժգույն օր կորցնելու ենք նաև Հայաստանի պետականությունը. Արտակ ԶաքարյանԳյումրիում Անկախության 35-ամյակը կնշվի համերգներով, մշակութային ծրագրերով և հրավառությամբՀատուկ պետական քաղաքականություն է, որ արցախցիները ստիպված լքեն նաև Հայաստանը․ Արեգա ՀովսեփյանՊակիստանում մզկիթի մոտ ահաբեկչության հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 30-ըՉեն ուզում Հայաստան պետություն ու հայ ժողովուրդ լինի, քանի թուրքն էս մոտեցումն ունի, սպառնալիքները չեն կարող չեզոքացված լինել․ Տիրան ԽաչատրյանԱյսօր և վաղը ՄՔԾ ստորաբաժանումները կսպասարկեն առաջիկա ՏԻՄ ընտրությունների դիմումներըԻ՞նչ փոփոխություններ կկատարվեն հողատարածքների միավորման ծրագրում, և որքա՞ն կկազմի փոխհատուցումը
Արցախի նախագահը պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր»
Քաղաքականություն

ՀՀ-ում իշխանությունը զավթած խմբակը կարող է Արևմուտքին համոզել, որպեսզի Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվի. Արտակ Զաքարյան

Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիվ կեցվածքը չի նվազում և չի նվազելու, քանի դեռ վերականգնված չէ ռազմա-քաղաքական հավասարակշռությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է  ՀՀ ԽՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը։ 

Նա նաև հավելել է. «Պարզ է, որ Նիկոլը նման ցանություն և հնարավորություն չունի: Նրա միակ պրոբլեմը իր անձնական հարցն է, որն առայժմ լուծվում է իշխանության հետևում թաքնվելու և այդ կերպ պատասխանատվությունից խուսափելու միջոցով:

Եթե հավաքական Արևմուտքն իրոք ցանկություն ունի խաղաղություն հաստատել տարածաշրջանում, և հարգում է ՀՀ ինքնիշխանությունը, ապա բոլոր հիմքերն ունի ռազմատենչ Ադրբեջանի դեմ տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար: Քանի դեռ Արևմուտքը չի կիրառել իր իրական գործիքակազմը, մնացյալ մեթոդները կրելու են ձևական բնույթ: ԵՄ կամ ԵԱՀԿ, ՀԱՊԿ դիտորդական առաքելությունները վերածվելու են ընդհամենը ռազմական բախումների մասին վիճակագրական ծառայության, ոչ ավելին: Այսօր Հայաստանի դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայի հարցում Ադրբեջանին ու Թուրքիային զսպող գլխավոր դերակատարներն Իրանն է և ՌԴ ռազմական ներկայությունն Արցախում ու Հայաստանում:

Իշխանության կորստի վախից տարաբնույթ հիմարություններ ու ապօրինություններ գործելու փոխարեն, ՀՀ ում իշխանությունը զավթած խմբակը կարող է Արևմուտքին համոզել, որպեսզի Ադրբեջանի դեմ սանկցիաներ կիրառվի:

Հեշտ չէ, բայց նաև անհնար չէ, և ամենակարևորը` շատ արդյունավետ: Այդպես նաև Արևմուտքը գործնականում կհաստատի իր իրական կամքը, այլ ոչ թե գեղեցիկ բառերի և բառակապակցությունների միջոցով կփորձի գրավել մեր զգայուն, դյուրահավատ և էմոցիոնալ ժողովրդի համակրանքը: Հասկանալի է, որ Արևմուտքին այսօր ավելի շատ գազ է պետք, քան այսպես կոչված հայկական ժողովրդավարություն: Բայց ստեղծված իրավիճակն այնպիսին է, որ շանսեր կան հաջողելու: Հետևաբար իշխանության գլուխները պետք է շտապեն աշխատել այս ուղղությամբ, եթե գոնե մի փոքր ինքնուրույնություն ունեն:

Այլապես` Հայաստանը` պատերազմի սպառնալիքի տակ, ստիպված է լինելու ծնկաչոք ստորագրել երկրորդ կապիտուլյացիան:

Եվ վերջապես, ինչո՞ւ պետք է իշխանությունը զբաղեցնեն անուղեղ, անհայրենիք և դավաճանության մեջ կասկածվողները, իսկ իրենց գործած սխալների համար, կյանքով, առողջությամբ, ունեցվածքով ու հայրենիքով հատուցեն և պետություն կորցնելու վտանգի առջև կանգնեն սովորական քաղաքացիները»: