ՀԱՊԿ-ն արտահերթ նիստ է հրավիրում Հայաստանի հարցով
Հայաստանում ՀԱՊԿ առաքելության արդյունքները և Երևանին օգնության տրամադրումը կքննարկվեն Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։
Այս մասին հինգշաբթի ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Այժմ մշակվում է խորհրդի արտահերթ նիստ անցկացնելու հարցը։ Բոլոր հարցերի վերաբերյալ որոշումները կկայացնեն կազմակերպության ղեկավարները»,- ասել է Զախարովան։