Թրամփը հակված է Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելունՀայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի համագործակցության հարցերը և համատեղ նախաձեռնությունները քննարկվել են ԵրևանումՌուսաստանի դեսպանը հայտարարել է, որ ուկրաինացի հրահանգիչները Աֆրիկայում զինյալներ են պատրաստումՉեղարկվել է Գալկինի համերգը ՍտամբուլումՏԻՄ ընտրություններից առաջ ընտրական հանձնաժողովները ստացել են 6 դիմում և գրություն․ ԿԸՀ նախագահ«Բնական լանդշաֆտներն ու էկոհամակարգերը մեր մշակութային ժառանգության մասն են». Ռոբերտ ԱբիսողոմոնյանՀռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր Ռիադին
Քաղաքականություն

Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման հարցում. ՄԻՊ

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» Արևելյան Հարևանության տարածաշրջանի ամենամյա համաժողովի պանելային քննարկմանը: Պաշտպանը ելույթ է ունեցել «Երկրի առաջընթացը բարեփոխումների և մարդու իրավունքների ոլորտում» թեմայով:

Ելույթում Պաշտպանը նշել է, որ 2018 թվականից ի վեր Հայաստանը էական որակական առաջընթաց է գրանցել երկրի ժողովրդավարացման և ժողովրդավարության ամրապնդման հարցում՝ ջանալով կառուցել ամուր և դիմակայուն ինստիտուտներ։ Գրիգորյանը խոսել է ընտրական համակարգի բարեփոխումների մասին՝ նշելով, որ քանիցս անց են կացվել ազատ, արդար և թափանցիկ ընտրություններ: Այս գնահատականը վերահաստատվել է անցյալ տարի տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների կողմից։ Միևնույն ժամանակ նշել է, որ տեղական ընտրությունների անցկացումը շարունակում է խնդիրներ բացահայտել, որոնք պետք է հասցեագրվեն։

Պաշտպանը խոսել է նաև դատական համակարգի փոփոխությունների վերաբերյալ. «Հայաստանը դեռևս պայքարում է իր բարեփոխումների համար, որոնց նպատակն է ապահովել անկախ, հաշվետու և արդյունավետ դատական համակարգ՝ ինչ-որ կերպ բարձրացնելու հանրային վստահությունը համակարգի նկատմամբ։ Բարեփոխումների այս ոլորտը, իմ գնահատմամբ, վերջին տարիների ընթացքում մեկ քայլ առաջ է, երկու քայլ՝ հետ։ Միևնույն ժամանակ ողջունելի զարգացումներ են դատավորների համար բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրումը, հայտարարագրման առավել ամբողջական համակարգի ներդրումը, ինչպես նաև նոր մասնագիտացված դատարանների ստեղծումը»:

Պաշտպանը ելույթում անդրադարձել է իրավապահ համակարգի բարեփոխումներին՝ կարևորելով քաղաքացիական վերահսկողության դերը՝ որպես ժողովրդավարական կառավարման հիմնաքար: Անդրադարձել է նաև գենդերային հավասարությանը, կանանց ներգրավվածությանը պետական կառավարման համակարգում:

Խոսելով բարեփոխումների խոչընդոտների, մարտահրավերների մասին՝ Գրիգորյանը ասել է. «Առաջին հերթին ամենամեծ մարտահրավերն անվտանգության անմիջական սպառնալիքներն են և շատ անկայուն անվտանգային իրավիճակը երկրում և տարածաշրջանում»:

Նրա խոսքով՝ այս մարտահրավերը եզակի է դարձնում Հայաստանի իրավիճակը ժողովրդավարական բարեփոխումների համար և շատ հաճախ ժողովրդավարության, մարդու իրավունքների օգտին կատարված ընտրությունը քննադատվում է շատերի կողմից. «Արդյո՞ք ժողովրդավարական ուղին տեղին է մեր երկրի անվտանգության մարտահրավերների համար, թե՞ օրինակ՝ ավտորիտար քայլերը կարող են ավելի լավ անվտանգություն ապահովել»։

Պաշտպանը շեշտել է, որ որքան էլ նման հարցերի առկայությունը բացատրելի է, այդուհանդերձ, ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները անվտանգության կարևոր բաղադրիչներն են և Հայաստանը պետք է շարունակի այս ուղղությամբ առաջ շարժվել։

Պանելային քննարկմանը մասնակցել է ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հիմնադիր և ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

Համաժողովին ներկա էր Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանության դեսպան Ջոն Գալագերը:

Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամը» (GGF) խիստ արձագանքող, հարմարվողական և պահանջարկի վրա հիմնված հիմնադրամ է, որը հիմնականում կենտրոնացած է մի շարք զարգացող երկրներում կառավարման և տնտեսական բարեփոխումներին աջակցելու համար տեխնիկական աջակցություն տրամադրելու վրա: 2017 թվականին Միացյալ Թագավորության կառավարությունը հավանություն է տվել «Լավ կառավարման հիմնադրամի» ընդլայնմանը` ներառելով Հայաստանը: Այս տարի Արևելյան հարևանության տարածաշրջանի GGF համաժողովը հոկտեմբերի 19-21-ը անց է կացվում Երևանում