Եթե Կովկասի 3 երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում, նրան թշնամի են դիտարկում հարևան մեծ երկրները միաժամանակ․ Դանիելյան
Շատերը չեն հասկանում ավելի կարևոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարևան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետևանքներից հանդերձ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքապետ Ստեփան Դանիելյանը։
«Շատերը չեն հասկանում, որ Հարավային Կովկասում կարող է լինել խաղաղություն միայն այն դեպքում, երբ լինի ուժերի ու շահերի բալանս Իրանի, Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
Չեն հասկանում նաև, որ եթե չորրորդ կողմն է մտնում տարածաշրջան, ապա խախտվում է ուժերի բալանսն, իսկ դա նշանակում է պատերազմի հավանականության մեծացում։
Սակայն դա դեռ ոչինչ, չեն հասկանում ավելի կարևոր ու վտանգավոր բան, որ եթե Հարավային Կովկասի միջին երեք երկրներից մեկը չորրորդ ուժ է բերում ռեգիոն, նրան որպես թշնամի են դիտարկում հարևան մեծ երկրները միաժամանակ' Ռուսաստանը, Թուրքիան ու Իրանը, համապատասխան հետևանքներից հանդերձ։
Վրաստանը մի անգամ դրա համար պատժվել է, Ադրբեջանը դրա համար մի օր պատժվելու է, բայց Հայաստանն ինչու է նման փորձ անում, այն էլ այն դեպքում, որ Հայաստանի տարածքային անվտանգությունն այսօր ապահովում են մեր սահմանների մոտ կուտակված իրանական զորամիավորումներն, այլ ոչ թե ԵՄ դիտորդները։
Հիմա Հայաստանի քաղաքական իշխանությունները նման փորձ են անում։ Դա կարող է վատ վերջանալ, եթե չլրջանան։ Հույս ունեմ, որ Իրանի արտգործնախարարը ևս մի անգամ դա Երևանում բացատրել է»,- նշել է նա։