Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածը կբեռնաթափի Կոմիտասի պողոտան․Երևանի քաղաքապետարան (տեսանյութ)
Մամիկոնյանց փողոցը Արամ Խաչատրյան փողոցին կապող նոր ճանապարհահատվածի շինարարությունն ավարտական փուլում է: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանի լրատվության բաժինը։
Այն կշրջանցի ու զգալիորեն կբեռնաթափի Կոմիտասի պողոտան:
Ճանապարհը կունենա արտաքին լուսավորության ստորգետնյա համակարգ, լուսատուներն էլ կլինեն էներգախնայող լեդ տեսակի:
Շինարարության ավարտը նախանշվում է նոյեմբերի երկրորդ կեսի: