Ջո Բայդենը խոսել է Լիզ Թրասի հրաժարականի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն արձագանքել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Լիզ Թրասի՝ հրաժարական տալու որոշմանը, գրում է The New York Times-ը։ Հրատարակության տվյալներով՝ ամերիկացի առաջնորդը քաղաքական գործչին անվանել է լավ գործընկեր Վաշինգտոնի համար, սակայն չի պատասխանել այն հարցին, թե ճի՞շտ է համարում նրա հեռանալը։
«Նա մեծ գործընկեր էր ԱՄՆ-ի համար Ռուսաստանում և Ուկրաինայում»,- ասել է Բայդենը։
Ինչպես նշել է Միացյալ Նահանգների նախագահը, նա հույս ունի ամերիկա-բրիտանական համագործակցությունը կշարունակվի, չնայած Թրասի հեռանալուն։ Նա նաև հավելել է, որ նրա հրաժարականը չպետք է ազդի երկու երկրների հարաբերությունների վրա։