Կուլեբան Իսրայելի հետ քննարկել է ՀՕՊ համակարգերի հարցը
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդի հետ քննարկել է Ուկրաինային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և տեխնոլոգիաների տրամադրումը։ Այս մասին տեղեկացնում է Ria.ru-ն:
«Մենք մանրամասն քննարկել ենք Ուկրաինային հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի և տեխնոլոգիաների տրամադրելու հարցը»,- գրել է Կուլեբան Twitter-ի իր միկրոբլոգում։