ԱՄՆ-Իրան բանակցությունները մտել են փակուղի. ըստ Ջոն Քիրբիի՝ Իրանը շանս ուներ, բայց չօգտագործեց
Իրանը շանս ուներ, բայց չօգտագործեց և ԱՄՆ-ն ու Իրանը հեռու են Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալուց: Այս մասին հայտարարել է Ջոն Քիրբին՝ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգողը:
Ընդգծենք, որ ամիսներ տևած բանակցությունները վերջին շրջանում մտել են փակուղի: