Հայկական կողմը կրակ չի բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ. ՊՆ-ն հերքում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ադրբեջանական դիրքերի և տրանսպորտային միջոցի ուղղությամբ, ապատեղեկատվություն է:
Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը։