Թուրքիայի նախկին վարչապետն ու պատգամավոր Շամիլ Էյրիմն Արցախում վթարի են ենթարկվել
Թուրքիայի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը վթարի է ենթարկվել Արցախի՝ Ադրբեջանի օկուպացրած տարածքում։ Մասնավորապես, մեքենան վթարի է ենթարկվել Զանգիլանի (Կովսական) օդանավակայանի ճանապարհին։
Թուրքիայի առողջապահության նախարարն է հայտնել Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ մեքենայում եղել են նաև նախկին պաշտոնյայի թիկնապահն ու պատգամավոր Շամիլ Էյրիմը։
Նրանց առողջական վիճակը բավարար է։