Մինչև հոկտեմբերի վերջ Իլոն Մասկը պետք է ավարտի Twitter-ի գնման գործարքը
Twitter-ի ներկայացուցիչները և ամերիկացի գործարար Իլոն Մասկի թիմն ակտիվորեն փաստաթղթեր են պատրաստում Twitter սոցցանցը ձեռք բերելու գործարքն ավարտելու համար՝ հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Գործարքը պետք է փակվի մինչև ամսվա վերջ, այն է՝ մինչև հոկտեմբերի 28-ը։
Աղբյուրը նշում է, որ երկու կողմերին հաջողվել է փոխըմբռնման հասնել մի քանի ամիս տևած հակամարտությունից հետո, և այժմ Twitter-ն ու Մասկը մտադիր են գործարքն ավարտին հասցնել, այլ ոչ թե դատավարությամբ զբաղվել: