Թուրքիան ի վիճակի է Ռուսաստանից նավթ գնել և փոխադրել
Թուրքիան, անհրաժեշտության դեպքում, ի վիճակի է Ռուսաստանից նավթ գնել և փոխադրել առանց արևմտյան ֆինանսավորման կամ ապահովագրության անհրաժեշտության: Այս մասին The Wall Street Journal-ին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի ֆինանսների նախարար Նուրեդին Նեբաթին։
Ցանկացած պատժամիջոցների դեպքում Թուրքիան ունի բոլոր հնարավորությունները մշակելու գործիքներ՝ հարմարվելու նոր իրավիճակին՝ չխախտելով պատժամիջոցներից որևէ մեկը:
Նեբաթին նշել է, որ այս պահին ռուսական նավթի նոր գինը դեռ ուժի մեջ չի մտել։