Երևանում BMW-ով և Mitsubishi-ով վթարի են ենթարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցները (լուսանկար)
Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Ռուշան Թադևոսյանը իր վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենայով Մյասնիկյան պողոտայում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևոր՝ Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Գարիկ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։
Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիները, այդ թվում՝ հարևանությամբ ապրող, ասում էին, որ վթարի պատճառը եղել է ճանապարհով հոսող ջուրը, որը վթարվել է դեպքից վայրից մոտ 1 կմ վերև։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ռ․ Թադևոսյանն աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգության ծառայությունում։
Վթարից մի քանի րոպե անց Երևանի բնակիչ 22-ամյա Ստեփան Եղիազարյանը իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով հոսող ջրի պատճառով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Երքաղլույս» ՓԲԸ-ին պատկանող էլեկտրասյանը և մասամբ կիսակողաշրջվել։ Այս դեպքում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ս․ Եղիազարյանը նույնպես աշխատում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անվտանգությունում։
Վարորդը ենթարկվել է սթափության փարձաքննության։ Նա եղել է սթափ։ Ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
