Խարկովում պայթյուններ են տեղի ունեցել
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել քաղաքի ձեռնարկություններից մեկի տարածքում։
Այս մասին նա հայտնել է իր Telegram ալիքում։
Նրա խոսքով՝ Խարկովում ավերածություններ են եղել: Տերեխովը նշել է, որ վնասի աստիճանը և տուժածների քանակը ներկայումս ճշտվում են Արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից։