Հայ-ադրբեջանական հարաբերություններում առաջընթացը կնպաստի հայ-թուրքականին. Էրդողան
Թուրքիան անկեղծորեն սպասում է, որ Հայաստանը կքննարկի Ադրբեջանի առաջարկած «խաղաղության համաձայնագիրը», որը պատմական լավ առիթ է խաղաղության համար։ Այս մասին գրում է Milliyet պարբերականը՝ հղում տալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նշվում է, որ նման հայտարարությամբ Էրդողանը հանդես է եկել Ադրբեջանից Թուրքիա վերադառնալու ճանապարհին՝ օդանավում պատասխանով լրագրողների հարցերին։
«Անկասկած Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առաջընթացը կնպաստի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը»,- նշել է Էրդողանը։