Հռոմում բողոքի ցույցերի ընթացքում 20 մարդ է բերման ենթարկվելՉեխիայի խորհրդարանի Սենատի հանձնաժողովի նախագահի հետ քննարկվել է ժողովրդագրական իրավիճակըԵրևան-Գյումրի ճանապարհին բախվել են Opel-ը և բեռնատարը․ կան զոհեր, 5 վիրավոր, որոնցից 4-ը երեխաներ ենՄարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը դարձավ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում ավտովթարի հետևանքով վեց մարդ է մահացել, այդ թվում՝ չորս երեխաՀայաստանի և Չինաստանի միջև համագործակցության մեծ ներուժ կա. Արման ԽոջոյանԻրանը հայտարարել է, որ թույլ չի տա ԱՄՆ ռազմանավերի մուտքը Պարսից ծոցՀոկտեմբերի 24-ին նշվում է ՄԱԿ-ի օրըՄոուրինյուն Ռեալի երեք ֆուտբոլիստի ներառել է իր «սև ցուցակում»Լեհաստանում վեց օր փնտրել են չճանաչված թռչող օբյեկտ, սակայն ոչ մի հետք չեն գտելԼիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրԾեծկռտուք՝ Արտաշատում. ՊԵԿ պաշտոնյա է ձերբակալվել․ «Իշխանություն»Արտենիի դպրոցից հեռացված Զորավար Անդրանիկի նկարը գյուղացիները տեղադրելու են մշակույթի տան պատինՀՀ-ն իր համերաշխությունն է հայտնում Ֆրանսիային՝ ռասիզմի և ատելության բոլոր ձևերի դեմ պայքարումCOP17․ բնությունը պահպանելու համար նախ պետք է ճանաչել այն․ Ժաննա ԱնդրեասյանՄարմնամարզիկ Համլետ Մանուկյանն աշխարհի չեմպիոն էՀռոմի կենտրոնում հակամարտությունների դեմ լայնածավալ ցույց է ընթանումԲնության պահպանությունը ինքնության և մշակութային ժառանգության պահպանությունն է. ՇՄ նախարարԵրևանում կառուցվող շենքից աշխատակիցը վայր է ընկել ու հայտնվել վերելակի հորանում․ նա մահացել էՏԻՄ ընտրություններին հավատարմագրվել է 6 դիտորդական առաքելություն՝ 437 դիտորդովՀՀ ընդդիմադիր ուժերի հետ կձևավորվի համատեղ աշխատանքային հարթակ. Արցախի պետնախարարՓաշինյանի «գլխացավանքը». քաղաքագետՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուԻրանի նախագահը կայցելի Մոսկվա և հանդիպում կունենա Պուտինի հետԹեյ խմելը օգտակար է սրտի առողջության համար, ընդ որում՝ թեյի ջերմաստիճանը նույնպես կարող է ազդել առողջության վրաՊռոշաբերդում մեկնարկել են հնագիտական պեղումները. սպասվում են նոր բացահայտումներԿասեցվել է «Ամասիայի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըԾանրամարտի ԱԱ․ Հայաստանի հավաքականների մրցելույթների ժամանակացույցը
Արտահերթ ընտրություններ․ Փաշինյանը կարող է հայտնվել սեփական ծուղակում
Ալիևը մեծ հաշվով թքած ունի, թե մեր Սահմանադրությունում կամ Անկախության հռչակագրում ինչ է գրված, որովհետև Նիկոլն այսպես թե այնպես ոնց ուզում, այդ փաստաթղթերը տրորում է. ռազմական փորձագետ Պետական-ազգային դավաճանության մասին. Սենոր ՀասրաթյանԱռաջիկա զարգացումները պահանջում են ընդդիմությունից մշակել միասնական ճակատով (ոչ թե մեկ ցուցակով) հանդես գալու մարտավարությունը․ Խոսրով ՀարությունյանԶինվորական համազգեստի կրման կանոնների խախտումն ու նորաձևության թելադրանքով իրականացվող բարեփոխումները՝ կարգապահության ամրապնդմա՞ն, թե՞ թուլացման ճանապարհինԱԱ. Մալխաս Ամոյանը 1/8 եզրափակչում պարտվեց Ղազախստանի ներկայացուցչինՄարտունու համայնքապետի թեկնածու Արամ Կարապետյանը հարցաքննվելուց հետո դուրս է եկել ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից. փաստաբանԿենտրոնում փոշու թույլատրելի շեմը գերազանցվել է 5 օր անընդմեջՌԴ զինված ուժերը Չեռնոմորսկի նավահանգստում խոցել են անօդաչու նավակների արտադրամասըԻրանի ցամաքային զորքերի հրամանատարը կոչ է արել բանակին պահպանել մարտական պատրաստվածության առավելագույն մակարդակըԵրևանում բшխվել են «Honda» ավտոմեքենան ու մոպեդը․ վերջինը կողաշրջվել էՖրանսիայում բողոքի նոր ցույցերի պատճառով կուժեղացվեն անվտանգության միջոցառումներըԺողովրդավարությունից ճառող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ընտրություններից ընդամենը մեկ օր առաջ Մարտունիում հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը․ ՀՀԿՄալաթիայի թաղապետարանի մոտ բшխվել են «Toyota RAV4»-ը և «Mercedes»-ը. կա վիրավnր
Երեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործի
Եմենի հութիները շարունակում են հարվածներ հասցնել Էր ՌիադինՀայաստանի, Վրաստանի, Ավստրիայի և Հյուսիսային Մակեդոնիայի բուհերը ամփոփել են եռամյա համագործակցությունըՀերթական բռնաճնշումն է․ նպատակն է կասեցնել իշխանափոխությունն Արթիկ համայնքում․ Մանե ԹանդիլյանԿիմ Չեն Ընը կոչ է արել ԿԺԴՀ-ում ստեղծել աշխարհում ամենահզոր զինված ուժերը
Բերման են ենթարկվել նաև Եղեգնաձորի փոխքաղաքապետն ու ավագանու անդամներ
Բերման են ենթարկվել Եղեգնաձորի համայնքապետը, փոխքաղաքապետը և ավագանու 3 անդամԸնտրություններից մեկ օր առաջ՝ ընդդիմադիրների բերման ենթարկում․ Մարտունիում ընտրությունները՝ ճնշումների ստվերի ներքո
Քաղաքականություն

Ոչ ոք չի չեղարկել «real politic»-ի կանոնները հանուն հայության․Արման Աբովյան

Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Տարածաշրջանում իրավիճակը շարունակում է սրընթաց վատթարանալ։ Անշուշտ, Հայաստանի շուրջ ընթացող բացասական գործընթացներում կարևոր դեր է խաղում Հայաստանի ներկայիս իշխանությունների բացարձակ անգրագետ քաղաքականությունը, որոնք իրականում ամեն ինչ արեցին իրավիճակը էլ ավելի սրելու համար։ Փաշինյանական իշխանությունների՝ մի կողմից թուրք-ադրբեջանական տանդեմի, մյուս կողմից հավաքական Արևմուտքի հետ «մի ձեռքով երկու ձմերուկ» բռնելու փորձերը հանգեցրել են նրան, որ Հայաստանի և Արցախի համար ռիսկերի մակարդակը երկրաչափական աճ է գրանցել։ Դատեք ինքներդ։ Պրահայի հանդիպումը, ըստ Հայաստանի իշխանությունների պատկերացումների, պետք է թուրք-ադրբեջանական տանդեմին ցույց տար, որ իբր «ազատ աշխարհը» Հայաստանի կողմից է, և ստիպել Թուրքիային ու Ադրբեջանին թուլացնել ճնշումը Հայաստանի և Արցախի վրա։ Ամեն ինչ ստացվեց ճիշտ հակառակը։

Թեև, իհարկե, Պրահայի հանդիպման ժամանակ եվրոպացի շատ ֆունկցիոներներ մեղրածոր խոսքեր էին շռայլում Հայաստանի հասցեին, սակայն… միայն խոսքեր։ Իսկ գործողությունները ճիշտ հակառակն էին, բազմիցս շեշտվում էր, որ Թուրքիան և Ադրբեջանը եվրոպացիների համար «էներգետիկ» բարձեր են, և բառացիորեն Պրահայի հանդիպման նախօրեին Եվրամիությունը պայմանագիր ստորագրեց Ադրբեջանից Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա գազի մատակարարումների ավելացման մասին։ Նաև «խաղաղության պայմանագրի» եվրոպական տարբերակի լույսի ներքո շատ ակտիվորեն նշմարվում էր «հայակենտրոն եվրոպացիների» հայեցակարգային դիրքորոշումը հայերի համար երկու հիմնարար կետերի վերաբերյալ.

1. Եվրոպացիներն անկեղծորեն վարում են ռուսներին տարածաշրջանից դուրս մղելու և Իրանի դիրքերը առավելագույնս չեզոքացնելու քաղաքականություն։ Օրինակ, եվրոպացիներին հաջողվեց ժամանակավորապես դուրս մղել ռուսներին Հայաստանի և Ադրբեջանի միջև այսպես կոչված սահմանագծման /սահմանազատման գործընթացից։ Իրանը ընդհանրապես ներկայացված չէ այդ գործընթացում։

2. Եվրոպացիները պնդում են Արցախը Ադրբեջանի իրավական դաշտ տեղափոխելու մասին, ինչը նշանակում է Արցախի Հանրապետության՝ որպես քաղաքական ինստիտուտի անվերապահ ոչնչացում և արցախահայության արտաքսում/բնաջնջում։ Միանգամից վերապահում անենք, որ արևմտյան վեկտորի նպատակն է անիմաստ դարձնել ռուս խաղաղապահների մնալն Արցախում, սակայն այն, ինչ տեղի կունենա արցախցիների հետ, նրանց առանձնապես չի հետաքրքրում։ Իհարկե, Արցախը թուրք-ադրբեջանական տանդեմին փոխանցելու ծրագրի եվրոպացի հեղինակները հայերին շատ գեղեցիկ բաներ կասեն, արցախահայության անվտանգության «միջազգային երաշխիքներ» կխոստանան, «մատով» կսպառնան Ադրբեջանի ղեկավարությանը, բայց… վերջիվերջո, մենք կստանանք արմատախիլ արած արցախյան պետականություն և որպես հետևանք՝ հայերի արտագաղթ իրենց ևս մեկ պատմական հայրենիքից՝ եվրոպական խորհրդարանների «զայրացած» բանաձևերի ներքո։ Մոտավորապես սրան են այսօր համաձայնում Հայաստանի իշխանությունները։

Ի դեպ, ևս մեկ անգամ կրկնեմ՝ Արցախի հանձնումը թուրք-ադրբեջանական տանդեմի ոչնչացմանը, չի կարող և չի լինելու Հայաստանի անվտանգության երաշխիք։ Սա ապրիորի անհեթեթություն է, և այստեղ կարևոր է միայն մեկ բան նշել. Երբ Ադրբեջանը կրկին հարվածում է թուլացած Հայաստանին, որը կորցրել է իր վերջին դաշնակցին, ադրբեջանական նավթագազային «կոնֆետը» երաշխավորված չեզոքացնելու է ագրեսորին սանձելու եվրոպացիների բոլոր գործուն քայլերը։ Դուք կարող եք վիճել կամ չվիճել վերը նշված մտքերի շուրջ, բայց իմացեք մի բան. Ոչ ոք դեռ չի չեղարկել «real politic»-ի կանոնները և, ամենայն հավանականությամբ, չի չեղարկի հանուն հայության»։