COP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՎալերիկ Մովսիսյանը դարձավ փոքր արծաթե մեդալակիրՎերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՄեքսիկայի ափերի մոտ նավի խորտակման հետևանքով ավելի քան 10 մարդ անհետ կորել էՎանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ինՀութիները շրջափակել են եւ պատրաստվում են գրավել Եմենի երրորդ ամենամեծ քաղաքըՎերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումըՌուսները հասցրել են ուկրաինական էներգետիկայի դեմ ամենահզոր հարվածներից մեկը. ԶելենսկիՇերեմետևոյից Երևան և այլ քաղաքներ չվերթերը 13 ժամ ուշանում ենՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըՆԱՏՕ-ի զորքերն ու ադրբեջանական զորքերը համատեղ զորավարժություն են անցկացրելՌԴ Իվանովոյի հայկական համայնքի համարը օրը պատմական է. Եզրաս Սրբազանի ձեռամբ օծվել է քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումըԵգիպտոսի նախագահը հայտարարել է պաշտոնից հեռանալու մասինԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանՀորմուզի նեղուցում ականի վրա հսկա լցանավ է պայթելԾննդյան միջոցառումը վերածվել է ծեծկռտnւքի. կանխվել է hшշվեhшրդարըԱզատություն Մարտուն Գրիգորյանին և Վարդան Ղուկասյանին
Գյումրին դժվարություններին չհանձնվելու մասին է. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից
Դիարբեքիրում հայկական եկեղեցու ներկայացուցիչը աջակցել է ՀՀ–ի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանըԳործող ռեժիմի կառավարման թիվ մեկ գործիքը՝ բռնաճնշnւմն է, որի դառը հետևանքներն արտահայտված են քաղաքական իրողություններում․ Տիգրան ԱբրահամյանԱռանց հզոր Գյումրու չի կարող լինել հզոր Հայաստան. «Ուժեղ Հայաստան»Վանաձորի «Իմպերիա» հարսանյաց սրահի դիմաց բшխվել են «Renault»-ն և «Opel Astra»-ն․ կան վիրավnրներ
Խցանումների դեմ պայքա՞ր, թե՞ մարզաբնակների գլխին նոր պատուհաս․ Սուրեն Գրիգորյանի առաջարկը՝ առանց տրամաբանության
«Երևան Ուելնեսում» տեղի ունեցածի դեպքի մասով կազմված փաստաթղթերը փոխանցվել են ՔԿՀարավային Կալիֆոռնիայում մոլեգնում են հրդեհները, տներ են այրվել Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքինՍաուդյան կոալիցիան Եմենում ոչնչացրել է հութիների երկու հրթիռային կայանքԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա ՖրայժինLայվ ռեժիմում ականատես դարձանք Ալենի «կյանքի ամենակարևոր իրադարձությանը»». Սուրենյանց
Թրամփը կասեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքի կիրառումը
Քաղաքագետը՝ Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասինՌուսական բանակը վաղ առավոտից ռմբակոծում է ամբողջ ՈւկրաինանՀամաձայնության ենք հասել՝ հայ ուսանողները գնալու են Թուրքիա սովորելու, թուրքերը՝ Հայաստան սովորելու․ Վահագն ԱլեքսանյանԱդրբեջանը Եվրոպայի վեց երկրում Հայաստանից ականապատ տարածքների քարտեզները պահանջող ակցիաներ է անցկացվելԱլեն Սիմոնյանն ու կինը՝ Անելյա Գուբրյանը, հանդիպել են Պլասիդո Դոմինգոյին. Սիմոնյանը տեղադրել է համատեղ լուսանկարներ
Արծվաշենը եւ Տիգրանաշենը երկուսն էլ մերն են... քարտեզագետ
Կներդրվի դրոշմավորման փորձնական համակարգ. ո՞ր ապրանքատեսակներին այն կվերաբերի. «Փաստ»Վաղարշակ Մատիկյանի թոշակառու հայրը 4 անշարժ գույք ու մեքենա է հայտարարագրել. «Հրապարակ»Պլասիդո Դոմինգոն երևանյան տոնական համերգից հրապարակումներ է արել ֆեյսբուքյան իր էջումՈ՞վ է և ի՞նչ ունեցվածք ունի ՔՊ-ի նորընտիր պատգամավոր Լուսինե Ավետիսյանը․ «Ժողովուրդ»Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի «դաբրոյին» է սպասում. «ՀրապարակԶբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. Ինչ պահանջ է Ալիևը դրել Փաշինյանի առաջ՝ Թուրքմենստանում. «Հրապարակ» Կոռուպցիոն սկանդալային «արու» ՔՊ-ականը կրկին ուզում է համյանքապետ դառնալ․ «Ժողովուրդ» Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն. «Հրապարակ»Դեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»
Մամուլ

Պաշտոնական կեղծիք կենսագրականում. ինչպես ԿԸՀ նախագահն իրավաբան դարձավ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նորընտիր նախագահ Վահագն Հովակիմյանի ստացած իրավաբանի դիպլոմը բազմաբնույթ հարցեր է առաջացնում: Մասնավորապես, որպես ութերորդ գումարման խորհրդարանի պատգամավորի նրա ներկայացրած կենսագրության մեջ, որը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, նշված է, թե նա 2021թ. ավարտել է Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը և ունի իրավաբանի որակավորում, սակայն բացակայում է տեղեկությունը, թե որ թվականին է բուհ ընդունվել:

Սա ինքնին ենթադրում է, որ նա 2018 թվականին, երբ խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ընտրվել էր պատգամավոր, արդեն սովորում էր վերոնշյալ համալսարանում: Նախկինում նրա ներկայացրած կենսագրության մեջ բացակայում է ուսանող լինելու մասին որևէ տեղեկություն: Այդ կենսագրության մեջ միայն նշված են տեղեկությունները նախորդ կրթության մասին: Այս խորհրդավորությունը «Ժողովուրդ» օրաթերթի մոտ հարցեր է առաջացրել, եւ մենք զրուցեցինք Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանի հետ:

– Պարո՛ն ռեկտոր, ո՞ր թվականին է ընդունվել Վահագն Հովակիմյանը Ձեր ղեկավարած բուհ:

– Եթե չեմ սխալվում, 2017-2018 ուսումնական տարին է ընդունվել:

– Ավարտե՞լ է բակալավրի աստիճանով:

– Նա տեղափոխվել է ԵՊՀ-ից:

– Իսկ առկա՞ է սովորել, թե՞ հեռակա:

– Հեռակա:

– Հաճախե՞լ է դասերին:

– Այս պահին չեմ կարող պատասխանել:

Ի՞նչ է ստացվում. եթե պատգամավորը ավարտել է հեռակա բաժինը, ապա պետք է 5 տարի սովորած լիներ, հետեւաբար պետք է ընդունված լիներ մասնավոր այդ համալսարանը 2016 թվականին, սակայն, ինչպես արդեն նշեցինք, նախորդ կենսագրությունների մեջ որեւէ բուհ ընդունվեու մասին որեւէ տեղեկություն առկա չէ: Ընդգծենք նաեւ՝ 2014-2016 թվականներին Հովակիմյանն աշխատել է «Ժողովուրդ» օրաթերթում որպես փոխխմբագիր, եւ մենք՝ որպես գործընկերներ, որեւէ բան չենք իմացել նրա՝ որեւէ համալսարանում ուսանելու մասին. նա երբեք դասի չի գնացել, ստուգարքի, քննության չի մասնակցել:

«Ժողովուրդ» օրաթերթը, ամեն դեպքում, դիմեց Վահագն Հովակիմյանի մամուլի խոսնակ Սեդա Ղուկասյանին՝ հարցնելով, թե որ թվականին է ընդունվել, ինչպես է ավարտել Իրավաբանության ֆակուլտետը, ամենակարևորը՝ ինչու նախորդ կենսագրությունների մեջ երբեւէ նշված չի եղել, որ նա սովորում է: Խոսնակը պատասխանել է. «Վահագն Հովակիմյանը 1996-2000 թվականներին սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետում: Ուսումնառությունը կիսատ է մնացել վերջին կիսամյակի վարձավճարի պատճառով: Հետագայում՝ 2018 թվականին, ԵՊՀ-ից ակադեմիական թերթիկ է վերցրել, որտեղ արտացոլված են եղել իր առաջադիմության տվյալները, եւ ընդունվել է Մովսես Խորենացու անվան համալսարանի իրավագիտության ֆակուլտետ՝ հեռակա ուսուցմամբ։ Հաշվի առնելով կիսատ մնացած ուսումնառությունը՝ տեղափոխվել է երրորդ կուրս: Ուսումնառությունն ավարտել է 2021-ին»:

Այստեղ էլ մեկ այլ հարց է առաջանում. որքանո՞վ է ԵՊՀ-ում ստացած փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը համապատասխանում Մովսես Խորենացու համալսարանում իրավագիտության ֆակուլտետին՝ իբրև մասնագիտության, որտեղ էլ ավարտելով՝ պատգամավորը ստացել է իրավաբանի որակավորում:

Եթե նա չի ավարտել ԵՊՀ փիլիսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետը, ինչո՞ւ է իր պաշտոնական կենսագրության մեջ նշել այդ մասնագիտության մասին՝ ֆիքսելով, որ 1996-2000թթ ավարտել է ԵՊՀ-ն: Սա պաշտոնեական կեղծիք է: Ամեն դեպքում, խիստ կասկածահարույց է Վահագն Հովակիմյանի իրավագիտական կրթությունը, ստացած իրավաբանի դիպլոմի ձեռք բերման գործընթացը, որով պետք է զբաղվի ՀՀ նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Մեզ մոտ տպավորություն է, որ ձեւական դիպլոմ է ձեռք բերել իշխանական պատգամավորը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: