ԱՄՆ-ն դիվիզիա է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին
Մոտ 80 տարվա ընթացքում առաջին անգամ ԱՄՆ բանակի 101-րդ օդադեսանտային դիվիզիան «Screaming Eagles» տեղակայվել է Եվրոպայում։
Դիվիզիայի հրամանատարները CBS News-ին ասել են, որ այնտեղ են եկել ՆԱՏՕ-ին պաշտպանելու համար, բայց եթե ռազմական էսկալացիա կամ հարձակում լինի ՆԱՏՕ-ի վրա, նրանք լիովին պատրաստ են հատել սահմանը և մտնել Ուկրաինա, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
101-րդ օդադեսանտային դիվիզիան 4700 զինվորից բաղկացած թեթև հետևակային խմբավորում է։ Այն գտնվում է Ռումինիայում։ Հեռուստաալիքը դիվիզիոնն անվանում է ամենաէլիտարներից մեկը։