Ուզբեկստանի պաշտպանության նախարարության պահեստում պայթյուն է տեղի ունեցել
Ուզբեկստանի ՊՆ-ի պահեստում պայթյուն է տեղի ունեցել։ Ոչ ոք չի մահացել և չի տուժել։ Հնարավոր պատճառների մասին չի հաղորդվում։
Պայթյունը տեղի է ունեցել հոկտեմբերի 22-ի վաղ առավոտյան Սիրդարյա շրջանի Մալիկ գյուղում։ Պայթյունի վայրը գտնվում է երկրի կենտրոնական մասում՝ սահմանակից Ղազախստանին և Տաջիկստանին։ Պաշտպանության նախարարությունը սոցցանցերում հայտնել է, որ դեպքի առթիվ հետաքննություն է ընթանում։
Ականատեսները սոցիալական ցանցերում պատմել են, որ որոշ տների և խանութների ապակիներ են կոտրվել։