Պուտինը հարգում էր ինձ, և մենք խաղեր չէինք խաղում․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Սպիտակ տան ներկայիս ղեկավար Ջո Բայդենի վարչակազմին՝ արտաքին քաղաքականության, էներգետիկ կառավարման և տնտեսության համար, գրում են արտասահմանյան լրատվամիջոցները։
«Մենք էներգետիկ անկախություն ունեինք։ Մեզ հարգում էին ամբողջ աշխարհում։ Մենք ունեինք ցածր հարկեր, չունեինք գնաճ, ունեինք պատմության մեջ ամենաամուր սահմանը, ունեինք այդ ամենը։ Հիմա նայեք մեր երկրին։ Մեր երկիրը ձախողված երկիր է։ Մենք անկում ապրող ժողովուրդ ենք»։
Թրամփն ասել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չէր ներխուժի Ուկրաինա, եթե ինքը մնար իր պաշտոնում. «Պուտինը հարգում էր ինձ, և մենք խաղեր չէինք խաղում, և դա տեղի չէր ունենա… Հիմա նավթն այնքան թանկ է, որ Պուտինը կարող է շարունակել պատերազմը: Նրա համար փողը խնդիր չի լինի»,- ասել է Թրամփը։