ԱՄՆ-ն թույլ չի տվել Ռուսաստանին մասնակցել ՄԱԳԱՏԷ-ի համաժողովին
ԱՄՆ-ը վիզաներ չի տրամադրել ռուսական պատվիրակության անդամներին, ովքեր ցանկանում էին մասնակցել Վաշինգտոնում ՄԱԳԱՏԷ-ի միջազգային նախարարական համաժողովին, հայտնում է Rosatom-ը իր Telegram ալիքում։
«Այսօրվա դրությամբ ռուսական պատվիրակության անդամներից ոչ մեկն ամերիկյան վիզա չի ստացել։ Այսպիսով, ամերիկյան կողմը, ըստ էության, արգելափակել է Ռուսաստանի մասնակցությունը ՄԱԳԱՏԷ-ի այս միջազգային համաժողովին»,- ասվում է հայտարարության մեջ։
«Ռոսատոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Լիխաչովը հայտնել է, որ ռուսական կողմը նախապես վիզաներ է խնդրել։ Ընկերությունը սա անվանել է ԱՄՆ-ի կողմից ՄԱԳԱՏԷ-ի նկատմամբ անհարգալից վերաբերմունք, քանի որ առանց Ռուսաստանի մասնակցության Վաշինգտոնի համաժողովը շատ առումներով կորցնում է իր իմաստը։