Ադրբեջանցի զինվորականները մասնակցել են ՆԱՏՕ-ի դասընթացներին
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի 2022 թվականի համագործակցության ծրագրի շրջանակներում ադրբեջանական բանակի զինծառայողները Հունգարիայում մասնակցել են «Միջազգային ռազմական դիտորդների դասընթացին»։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը։
Միջազգային դասընթացին ներգրավված են եղել 15 երկրների զինվորականներ, նշել են Ադրբեջանի ՊՆ-ից։