Թուրքիան և Ռուսաստանը գնահատում են գազային հանգույցի արժեքը
Փորձագետները սկսել են գնահատել Թուրքիայում գազային հանգույցի նախագծման և կառուցման արժեքը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները:
«Աշխատանքներն ընթացքի մեջ են, նախահաշիվներ են պահանջում նախագծման, շինարարության համար: Համապատասխան գերատեսչությունները կատարում են նախագահների հանձնարարականները, գործընթացը գտնվում է երկու երկրների ղեկավարների հսկողության ներքո»,- ասել է աղբյուրը։
Աղբյուրների համաձայն՝ հանգույցը կարող է կառուցվել թուրքական Թրակիա շրջանում։