Լրատվամիջոցները հայտնել են ողջ Ուկրաինայում օդային հարձակման ահազանգի մասին
Օդային հարձակման ահազանգը կրկին հնչում է Ուկրաինայի ողջ տարածքում, հայտնում է ուկրաինական Pyaty հեռուստաալիքը։
«Օդային տագնապ է ամբողջ Ուկրաինայում»,- ասվում է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
Շաբաթ առավոտյան ողջ Ուկրաինայում օդային ռմբակոծության ազդանշաններ են հնչել, ինչպես հաղորդում են ԶԼՄ-ները և տեղական իշխանությունները:
Հաղորդվել է Խմելնիցկիի, Վոլինի, Կիրովոգրադի և Օդեսայի շրջանների էներգետիկ ենթակառուցվածքների կորստի մասին։ Հոսանքազրկում է եղել մարզկենտրոններում և մարզերի այլ քաղաքներում։