Իրանը և Չինաստանը կարող են տեղեկություններ ունենալ Պուտինի ապագա ծրագրերի մասին. Bild
Իրանը և Չինաստանը կարող են տեղեկություններ ունենալ Պուտինի ապագա ծրագրերի մասին: Այս մասին գրում է Bild-ը:
Իրանը կոչ է արել իր քաղաքացիներին հնարավորինս շուտ լքել Ուկրաինան: Նա հետևել է Ղազախստանի և Չինաստանի վերջին օրինակին՝ խորհուրդ տալով իրենց քաղաքացիներին լքել Ուկրաինան:
Այս կոչերը հնչում են այն ժամանակ, երբ առկա է Ուկրաինայում ենթակառուցվածքների վրա ռուսական զանգվածային հարձակման վտանգ,-նշել է պարբերականը: