Օլաֆ Շոլցը խոսել է իր և Պուտինի երկկողմ բանակցությունների մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը անարժանահավատ է անվանել այն տեղեկությունը, որ Պուտինը երկկողմ բանակցությունների ընթացքում սպառնացել է ընդլայնել հակամարտությունը Ուկրաինայում:
Այս մասին գրում է Welt am Sonntag-ը:
«Հարգելի պատճառներով ես չեմ մեջբերում ՌԴ նախագահի հետ ունեցած խոսակցությունների բովանդակությունը։ Բայց, թերևս իրողությունը սա է. այն հաղորդումները, որոնք ես կարդացել եմ այս խոսակցությունների ընթացքում ենթադրյալ սպառնալիքների մասին, իրականությանը չեն համապատասխանում»: