Մենք չունենք «կեղտոտ ռումբ». Ուկրաինայի արտգործնախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան հերքել է այն պնդումները, թե Կիևն իբր պատրաստվում է «կեղտոտ ռումբ» կիրառել։
Այս մասին գրում են ուկրաինական լրատվամիջոցները։
«Կեղտոտ ռումբ օգտագործելու Ուկրաինայի ենթադրյալ ծրագրերի մասին Ռուսաստանի սուտը որքան անհեթեթ է, այնքան էլ վտանգավոր: Նախ՝ մենք չունենք կեղտոտ ռումբեր և չենք էլ նախատեսում դրանք ունենալ։ Երկրորդ, ռուսները հաճախ մեղադրում են ուրիշներին այն ամենի համար, ինչ իրենք են պլանավորում»,- ասաց նա: