Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մեկնել է Թուրքիա։
Պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսված են Զաքիր Հասանովի հանդիպումները երկկողմ ռազմական համագործակցության և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Նա կմասնակցի նաև Saha Expo ցուցահանդեսին։