Վաղուց ոչ ոք Ռուսաստանից չի վախենում, բանակցություններ չեն լինի. Զելենսկիի գրասենյակի ղեկավար
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ որքան էլ Կրեմլը զբաղվի տարբեր տեսակի շանտաժներով, Ուկրաինան չի համաձայնի բանակցությունների։
«Վաղուց ոչ ոք Ռուսաստանից չի վախենում, որովհետև նրանք թույլ վախկոտներ են, երազում են բանակցությունների մասին, որպեսզի կանգնեցնեն իրենց փլուզումը: Սա տեսնում է ամբողջ աշխարհը: Բանակցություններ չեն լինի»,- նշել է Երմակը: