Հարավային Կորեան և ԱՄՆ-ը սկսում են խոշոր ռազմածովային զորավարժություններ
Հոկտեմբերի 24-ին Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի ռազմածովային ուժերը զորավարժություններ են սկսել Դեղին ծովում, հայտնում է Yonhap News-ը:
Դրանք կտևեն չորս օր՝ հոկտեմբերի 24-ից 28-ը։ Զորավարժությունները կանցկացվեն հարավկորեական բանակի զորավարժությունների շրջանակում, որը տեղի կունենա հոկտեմբերի 18-ից 28-ը։ Դրանց կմասնակցեն նաև հարավկորեական ցամաքային զորքերը, օդուժը և առափնյա պահպանության ուժերը։
Զորավարժությունների նպատակն է ուժեղացնել բանակի համատեղ օպերատիվ կարողությունները ծովում՝ միջկորեական սահմանի մոտ Հյուսիսային Կորեայի սադրանքներին պատասխանելու համար։