Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջՀՀ դեսպանը Փարիզում քննարկել է հայկական արտադրանքի արտահանման հնարավորություններըԹուրքիան չի պատրաստվում միջամտել Եմենի իրավիճակին և Սաուդյան Արաբիա մեծաթիվ զորախումբ ուղարկելՍպիտակ տունը գաղտնազերծել է Բայդենի օրոք Թրամփի ընտանիքի նկատմամբ ՀԴԲ-ի հետևման փաստաթղթերըԵԱՏՄ-ԱՄԷ տնտեսական գործընկերության համաձայնագիրը հոկտեմբերի 6-ից ուժի մեջ է մտելԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ը«Գոյ» թատրոնը վերադառնում է բեմ՝ «Խելագար» ներկայացմամբՌԴ ՊՆ․ Ռուսաստանի շրջանների երկնքում ոչնչացվել է Ուկրաինայի 110 անօդաչուՄհեր Գրիգորյանը կարևորել է Գերմանիայի հետ հարաբերությունների հետագա զարգացումըՄիրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հերթական նիստըՌԴ ՊՆ փոխնախարարը «Ոսկե աստղ» մեդալ է հանձնել «Արբատ» գումարտակի հրամանատար Գասպարյանի ընտանիքինՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՕմանը դարձել է Եվրասիական զարգացման բանկի բաժնետեր դարձած Պարսից ծոցի առաջին երկիրըԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էՌուբիո․ «Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին օրակարգում չկա»ՔՊ-ն Հայկ Սարգսյանին և Ավետիք Օրդյանին հեռացրել է կուսակցությունիցԵվրահանձնաժողովը սահմանափակումներ է առաջարկել ԵՄ նոր անդամների համարԴեռ փաստ չէ՝ ադրբեջանցի զինվորը ուզե՞լ է անցնել Հայաստան, թե՞ մոլորվել է․ ՓաշինյանՎանաձորում վարորդը հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ նա տեղում մահացել էՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենՆոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՊուտինի և Փաշինյանի առանձին հանդիպում չի նախատեսվում․ ՈւշակովԶՊՄԿ-ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինԱզատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին և Բաքվում պահվող հայ գերիներին․ ԴանիելյանՎրաստանի կառավարությունը հետ է կանչել «փողոցային հաշվեհարդարները» քրեականացնող օրինագիծըՄեկնարկել է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության հայտերի ընդունումըՀայաստանի Մ-20 հավաքականն ավարտեց ելույթները Միրաբոր Ուսմանովի անվան ընկերական մրցաշարումՓաշինյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացման և այլ ուղղություններով համատեղ ծրագրերին վերաբերող հարցերՀօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության՝ ապօրինի գույքի բռնագանձման հայցն ամբողջությամբ բավարարվել էԻրանը կարող է ոչնչացնել Լոս Անջելես և Սան Դիեգո քաղաքները. Դոնալդ ԹրամփՀ1-ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի են ենթարկվելԿալուգին․ «Երևանը փորձում է Մոսկվայի վրա դնել ռազմաբազայի հնարավոր դուրսբերման պատասխանատվությունը»Զաքարեն 500 տարի անց հայ նախարարների վրեժն է լուծում, իսկ Նիկոլը Բաքվի բանտերում հայ պատանդներից չի էլ խոսում․ ՇարմազանովՏեղի են ունեցել Հայաստան-Լիտվա երկկողմ պաշտպանական խորհրդակցություններԱԽ քարտուղարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ փոխգործակցության ընթացքին առնչվող հարցերԲայրամովը ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է TRIPP նախագիծը և Հայաստանի հետ հարաբերություններըՊՆ-ն դադարեցրել է արցախցի զինծառայողների հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը. Ռոման ԵրիցյանՀոկտեմբերի 7-ին մի քանի ժամով հոսանքազրկումներ կլինենՆյու Յորք նահանգում կարմրուկի բռնկման պատճառով արտակարգ դրություն է հայտարարվելԿայանի մաքրման աշխատանքներով պայմանավորված Դիլիջանում 24 ժամ ջուր չի լինիԵմենի կառավարական ուժերը շարունակում են նոր տարածքներ գրավել հութիների դեմ մարտերումՀայտնաբերվել է 475 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Հայաստանն ու Թուրքիան քննարկում են Գյումրի-Կարս էլեկտրագծի վերականգնման հարցըԱԺ կռվի ժամանակ ՔՊ-ական Տրդատ Սարգսյանի ամուսնական մատանին թռել է մատից (տեսանյութ)Հանգիստ նստեք ու վայելեք՝ ՔՊ-ի թալանի մասին սկսում եմ պատմել... թալանը պոզով-պոչո՞վ է. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
Տարածված տեսանյութի վերաբերյալ ստացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Վեց տարի է, ես գիշեր ու ցերեկ Փաշինյանի դեմ պայքար եմ մղում, միակ մարդը, որ ինձ դրա համար փող է տվել, դա եղել է Ռուբեն Ռուբինյանը. Էդգար Ղազարյան
Հարձակում Սև ծովում քաղաքացիական նավի վրա․ կա զոհ և վիրավորներՔՊ-ականները թող կալոշից երկու զույգ սապոգ առնեն, որ տանեմ շրջայցի, ցեխոտ վայրերը ցույց տամ. Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)Դատախազությունն ուսումնասիրում է «եկեղեցում ճգնաժամի» մասին զեկույցը
Հասարակություն

Մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ. Արմեն Մուրադյանն ահազանգում է ծնելիության ցածր մակարդակի մասին

Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Հայաստանի ժողովրդագրական իրավիճակն իր կարևորությամբ հրատապ լուծումներ պահանջող հիմնական մարտահրավերներից է, որին արդյունավետ, ժամանակին և համակարգված արձագանքումը հանդիսանում է պետության և հասարակության կարևորագույն խնդիրներից մեկը:

«Հերացի» վերլուծականը մեկնարկում է ժողովրդագրական հարցերին նվիրված հրապարակումների շարք, որի նպատակն է նպաստել հանրության շրջանում դեմոգրաֆիկ խնդիրների արդիականության վերաբերյալ միասնական ընկալման ձևավորմանը:

Ծնելիությունը բնակչության աճի համար առանցքային նշանակություն ունի: Վերջերս, Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի զեկույցը վկայում է, որ ծնելիության մակարդակի նվազման միտումը կրում է գլոբալ բնույթ և մոլորակի բնակչության 2/3-ը ապրում է երկրներում, որտեղ ծնելիության գումարային գործակիցը ցածր է 2.1-ից, որը համարվում է բնակչության պարզ վերարտադրություն ապահովող նվազագույն շեմը: Մասնավորապես՝ Եվրոպական տարածաշրջանում, որտեղ գտնվում է նաև Հայաստանը, գործակիցը կազմում է 1.5:

Հայաստանյան ծնելիության գումարային գործակիցը կազմում է 1.656, այն երկու տասնամյակից ավել զգալի ցածր է պարզ վերարտադրության մակարդակից (2.1), ինչը վտանգավոր է երկրի բնակչության թվաքանակի հետագա բնական կրճատման տեսանկյունից: Հարկ է նշել, որ հայաստանյան գործակիցը ցածր է նաև հարևան պետությունների համանուն ցուցանիշներից. այսպես՝ Ադրբեջանում այն կազմում է 1.86, իսկ Վրաստանում՝ 1.75:

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2021 թ. ծնվել է 36585 երեխա, որը որոշակի ավելին է նախորդ տարիների տվյալներից, սակայն 1115-ով ցածր է 2017թ. ծնվածների թվից: Հարկ է նշել, որ ծնունդների թվի բացասական դինամիկան, բացառությամբ 2000-ականների կարճ ժամանակահատվածի, պահպանվում է արդեն ավելի քան 30 տարի, և 1990թ. ծնվածների թիվը շուրջ 2.2 անգամ գերազանցել է 2021թ. ծնվածներինը:

Համաձայն Միավորված ազգերի կազմակերպության տնտեսական և սոցիալական հարցերի դեպարտամենտի կանխատեսումների, որը համարվում է ժողովրդագրական հարցերով զբաղվող առավել հեղինակավոր կառույցներից մեկը, Հայաստանում ծնունդների թիվը 2050թ.-ին կարող է նվազել մինչև 24.000, իսկ ծնելիության գումարային գործակիցը կկազմի 1.6:

Վերոնշյալի և մի շարք այլ գործոնների ազդեցության արդյունքում մեր երկրի բնակչության թիվը 30 տարի հետո կարող է լինել ընդամենը շուրջ 2,6 միլիոն բնակիչ:

Իհարկե, այս ամենը կանխատեսումներ են, որոնք մեծապես հիմնված են ընթացիկ զարգացումների վրա, և հարցին մասնագիտական և համալիր մոտեցում ցուցաբերելու դեպքում, մեր ուժերի մեջ է փոխել բացասական զարգացումները՝ առաջիկա տասնամյակները դարձնելով բնակչության թվի աճի ժամանակաշրջան: