Իրանում հայտնաբերվել են Մոսադի գործակալների
Իրանի անվտանգության ուժերը ձերբակալել են 10 գործակալի, որոնք աշխատում էին Իսրայելի համար։
Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, հայտնել է իրանական Fars լրատվական գործակալությունը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ Իրանի հյուսիսային նահանգում ձերբակալվել են գործակալներ, ովքեր անմիջական կապի մեջ են եղել Մոսադի հետ։
Հաղորդվում է, որ նրանք իսրայելցիների հետ շփվել են տեսակապի միջոցով։