Կրեմլը պատասխանել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային
Ուկրաինայի «կեղտոտ ռումբի» վերաբերյալ Ռուսաստանի տեղեկատվության նկատմամբ Արևմուտքի անվստահությունը չի նշանակում, որ նման վտանգ չկա։ Այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում են ռուսական լրատվամիջոցները։
«Նրանց անվստահությունը ռուսական կողմի հաղորդած տեղեկատվության նկատմամբ չի նշանակում, որ նման «կեղտոտ ռումբի» սպառնալիքը դադարում է գոյություն ունենալուց։ Սպառնալիք կա»,- ընդգծել է նա։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան հայտարարեցին իրենց անվստահության մասին Ռուսաստանի այն տեղեկատվության նկատմամբ, որ Ուկրաինան կարող է «կեղտոտ ռումբ» կիրառել ռուսների կողմից վերահսկվող տարածքում։