Սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է, մի՛ կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա. Արմեն Դարբինյանը՝ բուհերի միավորման մասին
ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը.
«Բուհերի միաձուլումը բացառիկ անհեթեթ որոշում է, իհարկե։ Որևէ չինովնիկական բացատրություն քննադատության չի դիմանում։ Յուրաքանչյուր համալսարանի դիրքավորման կարևորագույն բաղադրիչ է համալսարանական պատմությունը և ձևավորված ավանդույթները։ Ավելին` դրանք Ազգային Արժեքներ են, բոլորիս հարստությունը։
Կրկնում եմ` սա օլիգարխիայի հարստություն չէ, ժողովրդինն է։ Մի՛ կպեք, հետադարձ հարվածին չեք դիմանա»։